Քոուլ Պալմերը նոր մրցաշրջանից խաղային նոր դիրքում կխաղա

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան ցանկանում է նոր մրցաշրջանում կենտրոնական կիսապաշտպանի դիրքում օգտագործել իր ակումբի խաղացող Քոուլ Պալմերին։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ Մարեսկան ցանկանում է, որ Պալմերը ոչ թե խաղա հարձակվողի թիկնուքում, ինչպես դա տեղի ունեցավ նախորդ մրցաշրջանում, այլ զբաղեցնի «ութ համարի» դիրքը և, անհրաժեշտության դեպքում, կարողանա աջակցել իր թիմի հարձակմանը խորքից։

Քոուլ Պալմերը «Չելսի» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2023 թվականի սեպտեմբերին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը: Transfermarkt-ը անգլիացուն գնահատում է 80 միլիոն եվրո: