Բրայան Ժիլը կարող է վերադառնալ Իսպանիա

«Թոթենհեմի» հարձակվող Բրայան Ժիլը կարող է վերադառնալ Իսպանիա, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Ժիրոնան» հետապնդում է 23-ամյա իսպանացուն։ Ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է իսպանական ակումբի հետ պայմանագրի անձնական պայմանները։ Ֆուտբոլիստը Իսպանիայում խաղացել է «Սևիլիայում», «Լեգանեսում», «Էյբարում» և «Վալենսիայում»։

Անցած մրցաշրջանում Ժիլը անցկացրել է 12 հանդիպում ու արդյունավետ չի գործել։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 14 միլիոն եվրո։