«Ատլետիկոն» հայտարարել է Եվրոպայի չեմպիոնի տեղափոխության մասին

«Ատլետիկոն» հայտարարել է «Ռեալ Սոսյեդադի» պաշտպան, Իսպանիայի հավաքականում Եվրոպայի չեմպիոն Ռոբին լե Նորմանի տեղափոխության մասին։

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերը պաշտոնապես կձևակերպվի մոտ օրերս՝ իսպանացու արձակուրդից վերադառնալուց հետո։

EURO-2024-ում 27-ամյա Լե Նորմանը վեց հանդիպում է անցկացրել՝ բաց թողնելով միայն Ֆրանսիայի հետ կիսաեզրափակիչ խաղը (2:1)՝ դեղին քարտերի պատճառով։

2023/24 մրցաշրջանում Լե Նորմանը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Ռեալ Սոսյեդադի» 43 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։