Արնե Սլոտ․ «Մենք արդեն շատ լավ թիմ ունենք, ինչից գոհ եմ»

«Լիվերպուլի» նոր գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է թիմի տրանսֆերների մասին։

«Մենք արդեն շատ լավ թիմ ունենք, ինչից գոհ եմ։ Բայց ես կարծում եմ, որ մենք բոլորս կզարմանանք, եթե այս ամառ «Լիվերպուլը համալրում չունենա»։

Այնպես որ, ի վերջո, հավանաբար նոր ձեռքբերումներ կլինեն։ Այժմ մենք պարզապես սպասում ենք մեր ֆուտբոլիստների վերադարձին և շուկայում համապատասխան ֆուտբոլիստների հայտնվելուն։

Ստանդարտները շատ բարձր են, երբ խոսքը գնում է ձեռքբերումների մասին, քանի որ մենք շատ լավ թիմ ունենք»,- մարզչի խոսքերն է մեջբերում BBC-ն։