«Նյուքասլի» կիսապաշտպան Էնթոնի Գորդոնը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը, այս մասին հայտնում են Teamtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա անգլիացի վինգերի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Միաժամանակ, «կաչաղակների» ղեկավարությունը ցանկանում է կանխել գործարքը։ «Նյուքասլը» մտադիր է ֆուտբոլիստին պահել հաջորդ մրցաշրջանում։
Ավարտված մրցաշրջանում Գորդոնը անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում են 60 միլիոն եվրո։