Անդրես Ինյեստա. «Հուսով եմ՝ նրա մոտ ամեն ինչ կստացվի»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան հավատում է ակումբի նոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հեռանկարներին։

«Ֆլիկը փորձառու մարզիչ է, ով աշխատել է թոփ թիմերում և մրցաշարերում։ Հուսով եմ՝ նրա մոտ ամեն ինչ կստացվի, քանի որ այդ դեպքում «Բարսելոնան» նույնպես հաջողության կհասնի»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում es.besoccer.com-ը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 15-ին։