Ալֆոնսո Դևիսը համաձայնության է հասել իսպանական ակումբի հետ

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել Մյունխենի «Բավարիայի» 23-ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի հետ` 2025 թվականի ամռանը ազատ գործակալի կարգավիճակով «Արքայական» ակումբ տեղափոխվելու հարցում։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ Դեյվիսը չի պատրաստվում երկարաձգել մյունխենյան գրանդի հետ գործող պայամանգրի ժամկետը, որը ավարտվում է 2025 թվականին։ Նշվում է, որ գերմանական ակումբը չի կարողացել բավարարել խաղացողի աշխատավարձային պահանջները։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Դեյվիսը մասնակցել է 42 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: