Միլան Շկրինյարը կարող է լքել ՊՍԺ-ն

ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարը կարող է լքել թիմը։

Ըստ Sports Zone-ի՝ փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անձամբ կտեղեկացնի 29-ամյա ֆուտբոլիստին, որ նա չի մտնում իր ծրագրերի մեջ։

Ֆրանսիա տեղափոխվելուց հետո իր դեբյուտային մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Կենտրոնական պաշտպանի գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։