Ուեսթոն Մաքքենին կարող է տեղափոխվել իտալական մեկ այլ թիմ

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենին կարող է տեղափոխվել «Ֆիորենտինա»։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ֆիորենտինան» Մաքքենիի հարցով հարցում է կատարել «Յուվենտուսից»։

25-ամյա ֆուտբոլիստը գնահատվում է 10 միլիոն եվրո։ Նշվում է, որ «մանուշակները» հետաքրքրված են նաև «Յուվենտուսի» պաշտպան Մատեո Ռուջերիով։