Վիտոր Ռոկեի վաճառքը կօգնի «Բարսելոնային» ձեռք բերել Դանի Օլմոյին և Նիկո Ուիլյամսին

Հայտնի է դարձել, թե «Բարսելոնան» որքանով է պատրաստ բաց թողնել թիմի հարձակվող Վիտոր Ռոկեին։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբը ցանկանում է երիտասարդ բրազիլացու վաճառքից վաստակել 40 մլն եվրո։ Նշվում է, որ այս տրանսֆերը «Բարսելոնային» կհեշտացնի Դանի Օլմոյին ու Նիկո Ուիլյամսին ձեռք բերելը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սաուդյան «Ալ-Հիլալը» կապի մեջ է եղել «Բարսելոնայի» հետ՝ կապված 19-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի հետ։