Հայտնի են դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հաստատ չեն վաճառվի ամռանը

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ այս ամառ բաժանվել կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշից և եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդից՝ չնայած այլ ակումբների հավանական առաջարկներին: Այս մասին հաղորդում է Give me Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» կվաճառեն Ֆերնանդեշին և Ռեշֆորդին միայն այն դեպքում, եթե ֆուտբոլիստներն իրենք խնդրեն իրենց տեղափոխել տրանսֆեր։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս ֆուտբոլիստներով հետաքրքրված է ՊՍԺ-ն։

29-ամյա Ֆերնանդեշի գործող աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ 26-ամյա Ռեշֆորդի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։