«Չելսիի» նախկին պաշտպանը տեղափոխվեց Ֆրանսիա

«Լանսը» հայտարարել է 25-ամյա կենտրոնական պաշտպան Մալանգ Սարի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Սարը «Լանս» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

Սարիի նախորդ ակումբը եղել է Լոնդոնի «Չելսին»։ Ընդհանուր առմամբ, պաշտպանը լոնդոնյան թիմի կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ չխփելով ոչ մի գոլ։

Իր կարիերայի սկզբում ֆուտբոլիստը հանդես է եկել «Նիցայում», «Պորտուում» և «Մոնակոյում»։