The Athletic. Խուլիան Ալվարեսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ անգլիական ակումբից, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրը որպես պատճառ նշում է ֆուտբոլիստի դժգոհությունը խաղաժամանակի քանակից և ավելի տաք կլիմայական երկրում ապրելու ցանկությունը, քան Անգլիայում է։

Ենթադրվում է, որ ակումբը պատրաստ է բաց թողնել հարձակվողին 70-ից 90 միլիոն եվրոյի դիմաց։

24-ամյա Ալվարեսը «Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այս ընթացքում արգենտինացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 104 հանդիպում և դարձել 36 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։