ՊՍԺ-ն հույս ունի գնել Նիկո Ուիլյամսին

ՊՍԺ-ն լրջորեն հետաքրքրված է «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի ծառայություններով։

Փարիզցիները կմրցեն «Բարսելոնայի» հետ։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ փարիզցիները պատրաստ են կրկնապատկել կատալոնական ակումբի աշխատավարձի առաջարկը՝ խաղացողին ձեռք բերելու համար։

«Բարսելոնան» հանգիստ է մնում Ուիլյամսի տրանսֆերի հարցում։

Ակումբում վստահ են, որ Իսպանիայի հավաքականի հարձակվողը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում խաղալ կատալոնական ակումբում։