Օլիվյե Ժիրուն տեղափոխվեց MLS

Ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն կարիերան կշարունակի MLS-ում։ 37-ամյա ֆրանսիացին դարձել է «Լոս Անջելեսի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ժիրուն ամերիկյան ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ «Լոս Անջելեսում» հարձակվողը հանդես կգա 9 համարի մարզաշապիկով։

Օլիվյե Ժիրուի վերջին ակումբը եղել է «Միլանը», որը նա լքել է պայմանագրի ավարտին։