Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել ռուսական մեկ այլ թիմում

«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել «Սպարտակում»։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնում է լրագրող Իվան Կարպովը։

Աղբյուրի համաձայն՝ «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը ցանկանում է ամրապնդել ձախ պաշտպանի դիրքը, և, ի թիվս այլ թեկնածուների, ակումբը դիտարկում է 25-ամյա Թիկնիզյանի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։

Նշենք, որ նախկինում հայ պաշտպանով արդեն հետաքրքրված էր «Սպարտակը», սակայն հետագայում հրաժարվեց նրա ծառայություններից։ Անցած մրցաշրջանում Թիկնիզյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։