Մատս Հումելսը չի մեկնել Իտալիա բուժզննում անցնելու համար

Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն, պաշտպան Մատս Հումելսը չի մեկնել Իտալիա՝ «Բոլոնիայում» բուժզննում անցնելու համար, հայտնում է Corriere dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 35-ամյա ֆուտբոլիստը մտածելու համար ժամանակ է հատկացրել՝ չնայած այն հանգամանքին, որ «Բոլոնիան» վճարել է նրա տոմսերի համար և նշանակել բուժզննում։

Նշվում է, որ Հումելսի ներկայացուցիչները «Բոլոնիայի» ղեկավարությանը վստահեցրել են, որ խաղացողի դադարը կապված չէ այլ ակումբների հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայից» հեռացած Հումելսի ծառայություններով։