«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ևս մեկ թանկարժեք տրանսֆեր ձևակերպել

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի կիսապաշտպան Չավի Սիմոնսի հետ, հայտնում է Sport.es-ը։

Անգլիական ակումբը պատրաստ է 21-ամյա հոլանդացու համար վճարել 100 միլիոն եվրո, ինչը 30 միլիոնով ավելի է, քան «Բավարիան» առաջարկում է ֆուտբոլիստի համար։

Միաժամանակ ՊՍԺ-ն դիտարկում է կիսապաշտպանին նորից վարձավճարով «Լայպցիգ» ուղարկելու հնարավորությունը, որի կազմում նա հանդես է եկել 2023/24 մրցաշրջանում։