Լուիս դե լա Ֆուենտե․ «Յամալը պետք է մեծանա, թեև իր տարիքի համար շատ հասուն է»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է հարձակվող Լամին Յամալի մասին։

«Վետերանները նրան շատ լավ ուղեկցեցին։ Նրան միշտ աջակցել ու ուղղորդել են։
Մենք նրան ասացինք, որ հանգիստ մնա, համբերատար լինի՝ երկար ժամանակ կպահանջվի, քանի որ նույն մարդիկ, ովքեր նրան հաճոյախոսում են ու գովում, չեն ամաչելու հակառակն ասել։

Սա է իրականությունը։ Նա պետք է մեծանա, թեև իր տարիքի համար շատ հասուն է։ Ավելի հասուն, քան մյուս տղաները: Այս փորձը օգնում է նրան աճել:

Նա պետք է ուժեղանա անձնական մակարդակով, շարունակի աճել որպես մարդ և ձեռք բերել նոր արժեքներ։ Սրա շնորհիվ նա պրոֆեսիոնալ կերպով կաճի»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Marca-ն։

17-ամյա Յամալը դարձել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության հաղթող։