Հայտնի է, թե որ մրցավարը կսպասարկի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ռեալ» – «Ատալանտա» հանդիպումը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հրապարակել է այն մրցավարի անունը, ով կաշխատի 2024 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպմանը։

Օգոստոսի 14-ին կայանալիք «Ռեալ Մադրիդ» – «Ատալանտա» հանդիպումը կսպասարկի շվեյցարացի մրցավար Սանդրո Շերերը։

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղն այս տարի կհյուրընկալվի Վարշավայի (Լեհաստան) մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23։00-ին։