Կարիմ Ադեյեմին կարող է տեղափոխվել Իտալիա

«Յուվենտուսը» սկսել է բանակցություններ վարել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Կարիմ Ադեյեմիի ներկայացուցիչի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ թուրինյան ակումբը 22-ամյա խաղացողին պայմանագիր է առաջարկել, որի մանրամասները դեռ չեն հաղորդվում։ «Բորուսիայի» հետ բանակցություններ դեռ չեն եղել։

Ադեյեմին «Բորուսիայում» է հանդես գալիս 2022 թվականի հուլիսից։

2023/24 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։