«Յուվենտուսը» ջախջախիչ պարտություն է կրել ընկերական խաղում

«Յուվենտուսը» ընկերական խաղում ջախջախիչ հաշվով պարտվել է «Նյուրնբերգին»։

Հանդիպումը ավարտվել է՝ 3։0 հաշվով։

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը, երբ հաշիվը՝ 0։1 էր, 71-րդ րոպեին վրիպեց 11 մետրանոցից։

«Նյուրնբերգն» ավարտեց 2023/24 մրցաշրջանը Երկրորդ Բունդեսլիգայի 12-րդ տեղում, «Յուվենտուսը» զբաղեցրեց երրորդ տեղը Ա Սերիայում։