Ժոաու Ֆելիշը վերադարձել է Մադրիդ

Մադրիդի «Ատլետիկոյի» և Պորտուգալիայի հավաքականի վինգեր Ժոաու Ֆելիշը վերադարձել է Մադրիդ, բայց կմարզվի թիմից առանձին։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս «Բարսելոնայում»։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «Ատլետիկոն» հետաքրքրված չէ Ֆելիշի հետ հետագա համագործակցությամբ։

Ֆելիշը «Ատլետիկո Մադրիդ» է տեղափոխվել 2019 թվականի հուլիսին «Բենֆիկայից» 127,2 միլիոն եվրոյի դիմաց։