«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ամփոփել է կատալոնական ակումբի ֆինանսական վիճակը։
«Մեր ֆինանսական վիճակը զգալիորեն բարելավվել է։ Մենք մոտ ենք նորմալին։ Արդեն այսօր «Բարսելոնան» կարող է ձեռք բերել թոփ ֆուտբոլիստների։ Մոտ ժամանակներս մենք ձեզ ավելի շատ կպատմենք մեր ֆինանսական վիճակի մասին»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում La Vanguardia-ն։
Նախկինում հաղորդվում էր, որ երեք տարվա խնայողություններից և տնտեսության վերականգնման վրա ակտիվ աշխատանքից հետո «Բարսելոնային» հաջողվել է նվազեցնել ֆուտբոլիստների աշխատավարձի ծախսերը մինչև ակումբի եկամտի 60%-ը (399 մլն եվրո), մինչդեռ 2020/2021 մրցաշրջանում դրանք կազմել են 98%։