Խամես Ռոդրիգեսը կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Սան Պաուլոյի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է տեղափոխվել «Լացիո», հայտնում է Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ 33-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը հռոմեացիներին առաջարկել է պայմանագիր կնքել Ռոդրիգեսի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կոլումբիացի կիսապաշտպանին ցանկանում են գնել «Սելտան» ու «Պորտուն»։

Ռոդրիգեսը բրազիլական ակումբում հանդես է գալիս 2023 թվականի հուլիսից։ Կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ճանաչվել է 2024 թվականի Ամերիկայի գավաթի լավագույն ֆուտբոլիստ։