Հանս-Դիտեր Ֆլիկը անդրադարձել է Նիկո Ուիլյամսի հնարավոր տրանսֆերին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր և Իսպանիայի չեմպիոն Նիկո Ուիլյամսի կատալոնական թիմ հնարավոր տեղափոխության մասին հարցին։

«Նա մեր ֆուտբոլիստը չէ։ Նիկո Ուիլյամսը պայմանագիր ունի այլ ակումբի հետ, և ես ոչինչ չեմ կարող ասել»,- Ֆլիկի խոսքերը մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» բանավոր համաձայնության է եկել Նիկո Ուիլյամսի հետ պայմանագրի շուրջ, սակայն ֆրանսիական ՊՍԺ-ն ֆուտբոլիստին առաջարկել է կրկնակի աշխատավարձը։