Հանս-Դիտեր Ֆլիկը անդրադարձել է Ֆատիի ապագային

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է եզրային հարձակվող Անսու Ֆատիի ապագան կատալոնական թիմում։ Օրեր առաջ ակումբը հայտարարեց, որ 21-ամյա ֆուտբոլիստը հերթական անգամ վնասվածք է ստացել։

«Ֆատին անհավատալի էր առաջին օրերին։ Նա հիանալի մարզավիճակում էր ու դա ցույց տվեց թե՛ խաղադաշտում, թե՛ մարզումների ժամանակ։ Մենք կօգնենք նրան ավելի ուժեղ վերադառնալ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանում Անսու Ֆատին վարձավճարով հանդես է եկել անգլիական «Բրայթոնում»։