Ֆեդերիկո Կիեզան կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

«Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։ Ինչպես հայտնում է Tuttosport-ը՝ իտալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Թոթենհեմը»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը լուրջ մտադրություններ ունի և ցանկանում է հնարավորինս արագ ավարտել գործարքը։

Նշենք, որ Կիեզային մեկ տարի է մնացել «Յուվենտուսի» հետ պայմանագրի ավարտին, ուստի իտալական թիմը ստիպված կլինի ավելի ցածր գնով վաճառել իտալացուն։

26-ամյա Կիեզան Ա Սերիայի վերջին մրցաշրջանում դարձել է 9 գոլի հեղինակ։