«Բավարիան» դեռ փորձում է ձեռք բերել «Բայերի» պաշտպանին

«Բավարիան» դեռ փորձում է ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տային։

Ինչպես տեղեկացնում է Kicker-ը, մյունխենյան ակումբը մեծացրել է ֆուտբոլիստի տրանսֆերի առաջարկը մինչև 20+5 միլիոն եվրո։ Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, «Բայերը», ամենայն հավանականությամբ, ևս մեկ անգամ կհրաժարվի «Բավարիայի» առաջարկից։

Անցած մրցաշրջանում Տան «Բայերի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, դառնալով՝ չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Լևերկուզենի «Բայերի» պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։ 28-ամյա պաշտպանի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ։