AS. «Բարսելոնան» նոր ավագ կունենա

«Բարսելոնան» նոր ավագ կունենա, հաղորդում է AS-ը։ Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբում ավագի թևկապը կրելու գլխավոր հավակնորդը թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն է։ Ցուցակում են նաև Ռոնալդ Արաուխոն և Ֆրենկի դե Յոնգը։

Նշվում է, որ Տեր Շտեգենը դիտարկվում է որպես հիմնական թեկնածու, քանի որ, բացի թիմում իր կարգավիճակից, նա գերմանացի է և լավագույնս կարողանում է ֆուտբոլիստներին փոխանցել նոր մարզչի գաղափարները։

«Բարսելոնան» անցած մրցաշրջանն ավարտեց Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում՝ վաստակած 85 միավորով։