Արտեմ Դովբիկը համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները իտալական թիմի հետ

«Ժիրոնայի» հարձակվող Արտեմ Դովբիկը մոտ ժամանակներս կարող է դառնալ «Ռոմայի» ֆուտբոլիստ։

Ինչպես իր սոցցանցերում հայտնում է լրագրող և ինսայդեր Նիկոլո Շիրան, հարձակվողն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները հռոմեական ակումբի հետ։

Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականը, իսկ աշխատավարձը կկազմի տարեկան 3 միլիոն եվրո։