Անտուան ​​Գրիզմանը կարող է հայտնվել MLS-ում

Ֆրանսիացի հարձակվող Անտուան ​​Գրիզմանը մոտ ապագայում կարող է հեռանալ Մադրիդի «Ատլետիկոյից» և տեղափոխվել այլ ակումբ։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ MLS-ի լոսանջելեսյան ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ։

Նշվում է, որ եթե գործարքն ավարտվի, Գրիզմանը կդառնա MLS-ի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիից հետո։

Անտուան ​​Գրիզմանի գործող պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։