Ալֆոնսո Դևիսը հաջորդ ամառ կտեղափոխվի Իսպանիա

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը հաջորդ ամառ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ «Ռեալը» կարող է կազմակերպել 23-ամյա կանադացու տրանսֆերը այս ամառ։ Մադրիդը պաշտպանի համար առաջարկել է 35 միլիոն եվրո, սակայն «Բավարիան» խնդրել է 50 միլիոն, և գործարքը ձախողվել է։

Այդ կապակցությամբ Մադրիդի «Ռեալը» պայմանավորվել է Դևիսի հետ անվճար տրանսֆերի շուրջ հաջորդ ամառ, երբ ավարտվի նրա պայմանագիրը մյունխենցիների հետ։

Դևիսը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ 2023/24 մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։