Ալեսանդրո Բաստոնիի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին

«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի գործակալը խոսել է եվրոպական թոփ-ակումբների ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին։

«Մի քանի տարի առաջ Բաստոնիով հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթին», իսկ վերջերս նույնը արեց Մադրիդի «Ռեալը»։ «Ինտերը» ցանկանում է հաղթել և չի պատրաստվում վաճառել իր լավագույն խաղացողներին, ինչպիսին Բաստոնին է»,- մեջբերում է Sky Sports-ը։

Բաստոնին «Ինտեր» է տեղափոխվել 2017 թվականի օգոստոսին «Ատալանտայից»։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Նախորդ 2023/24 մրցաշրջանում Բաստոնին անցկացրել է 37 հանդիպում, դարձել մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։