Դավիդ դե Խեան իր ծառայություններն է առաջարկել իտալական ակումբին

«Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան իր ծառայություններն է առաջարկել «Ջենոային», հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։

Այս ամառ «Ջենոան» կորցրեց իր հիմնական դարպասապահին՝ Խոսեպ Մարտինեսին տեղափոխվեց «Ինտեր»։

Դե Խեան առանց ակումբ է 2023 թվականի ամառվանից, երբ ավարտվեց նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։