«Սևիլիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրիի «Ֆեներբախչե» տեղափոխության մասին։ Կողմերը պայմանագիր են կնքել 5 տարով։
Ակումբը չի հայտնել գործարքի ֆինանսական մանրամասները։ Ինչպես հայտնում է Transfermarkt պորտալը, նրանք խաղացողի համար կվճարեն 19,5 մլն եվրո։ «Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկացել է ֆուտբոլիստին տեսնել իր թիմում:
Մարոկկացին «Սևիլիայում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում, դարձել 20 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։