«Ուրարտուն» պարտվեց առաջին խաղում

«Ուրարտուն» Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում պարտվեց չեխական «Բանիկին» 5:1 հաշվով։

Դմիտրի Գունկոյի սաները 5 գնդակ բաց թողեցին։ Թիմի միակ գոլը խաղավարտին խփեց Գևորգ Տարախչյանը։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 1-ին Երևանում։