ՈւԵՖԱ-ի Կարգապահական կոմիտեն պատժել է յոթ ազգային ֆեդերացիաների՝ EURO-2024-ում երկրպագուների պահվածքի համար։
Խորվաթիան ստացել է ամենամեծ տուգանքը՝ 50 հազար եվրո։ Ֆեդերացիան տուգանվել է երկրպագուների ռասիստական և խտրական պահվածքի համար։
Նմանատիպ խախտման համար Ռումինիան տուգանվել է 40 հազարով, Ալբանիան, Հունգարիան, Սլովենիան և Սերբիան՝ 30 հազար, Ավստրիան՝ 20 հազար։
Բացի այդ, բոլոր ֆեդերացիաներին արգելվում է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո հաջորդ արտագնա հանդիպման տոմսեր վաճառել իրենց երկրպագուներին։ Սակայն Ալբանիայի, Հունգարիայի, Ավստրիայի և Սլովենիայի համար սահմանափակումը պայմանական է 2 տարի փորձաշրջանով։