Ստեֆան Սավիչը նոր թիմ ունի

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչը պայմանագիր է կնքել «Տրաբզոնսպորի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

33-ամյա չեռնոգորացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։

Սավիչը Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2015 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 33 հանդիպման և արդյունավետ չի եղել։