Սերխիո Ռեգիլոնը պատրաստ է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

«Թոթենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը պատրաստ է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ բանակցությունները դեռ չեն ընթանում, սակայն անձամբ՝ ֆուտբոլիստը, կցանկանար կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։

Պաշտպանով հետաքրքրված է նաև «Վեսթ Հեմը»։