«Ռոման» համաձայնության է եկել «Յուվենտուսի» վինգերի տրանսֆերի հարցում

«Ռոման» համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ վինգեր Մատիաս Սուլեի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիները խաղացողի համար կվճարեն 26 մլն եվրո։ Բյանկոներիները կարող են ստանալ ևս 4 միլիոն բոնուսներ։ Թուրինցիները նույնպես իրավունք ունեն ստանալ ֆուտբոլիստի հերթական վաճառքի գումարի 10%-ը։

Նախորդ մրցաշրջանը Սուլեն վարձավճարով անցկացրել է «Ֆրոզինոնեի» կազմում: Անցած մրցաշրջանում 21-ամյա արգենտինացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։