Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է որակազրկումից հետո իր կյանքի մասին։
«Ես ապրում եմ բողոքարկման օրվա ակնկալիքով: Մինչ այդ իմ նպատակը մնում է մարզավիճակում մնալն ու սպասելը։ Ֆուտբոլն իմ կյանքի մի մասն է եղել այն պահից, ինչ հիշում եմ:
Այնուամենայնիվ, ես ունեմ ընտանիք, հավատք, ընկերներ և երկրպագուներ, ովքեր միշտ աջակցել են ինձ: Սա օգնում է ինձ ավելի լավ զգալ, ամեն ինչ լավ կլինի»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։
Հիշեցնենք, որ Պոգբան դոպինգի համար 4 տարվա որակազրկում է ստացել։ Նախորդ մրցաշրջանում 31-ամյա կիսապաշտպանը «Յուվենտուսի» կազմում Ա Սերիայում անցկացրել է ընդամենը 2 հանդիպում։