Nike-ը ցանկանում է «Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկո Ուիլյամսին դարձնել գլխավորներից մեկը, հայտնում է Marca-ն։
Նշվում է, որ Նիկոն կլինի առաջատարը այն անվանակարգում, որն այժմ գլխավորում են Կիլիան Մբապպեն, Վինիսիուսը (երկուսն էլ «Ռեալ Մադրիդ») և Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի»)։ Հատկանշական է, որ այս խաղացողների ակումբներից և ոչ մեկը կապված չէ Nike-ի հետ։
Եթե Ուիլյամսը պայմանագիր կնքի «Բարսելոնայի» կամ ՊՍԺ-ի հետ, ինչի մասին վերջին շրջանում գրում են առաջատար ինսայդերները, ապա դա միայն կհեշտացնի Nike-ի գործերը։