«Նապոլին» շարունակում է բանակցությունները «Չելսիի» հետ հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի շուրջ։
Իտալական թիմը առաջարկել է 25 միլիոն եվրո, սակայն լոնդոնցիները խաղացողին գնահատում են 35 միլիոն, հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն։
Միաժամանակ, «Նապոլին» արդեն համաձայնեցրել է պայմանագիրը 31-ամյա հարձակվողի հետ։ Եռամյա պայմանագրի համաձայն՝ Լուկակուն տարեկան 6 միլիոն եվրո կստանա, եթե տրանսֆերը կայանա։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։