Մոյզե Կին․ «Նեյմարն ու Մբապպեն ինձ շատ են օգնել»

«Ֆիորենտինայի» նորեկ Մոյզե Կինը պատմել է, թե ինչպես է իրեն օգնել ՊՍԺ-ում խաղալու իր փորձը, որի կազմում վարձավճարով հանդես է եկել 2020/21 մրցաշրջանում։

«Ինձ բախտ է վիճակվել խաղալ ուժեղ թիմերում և առաջնություններում, ինչպիսիք են Պրեմիեր Լիգան և Լիգա 1-ը, և ես որոշակի փորձ ձեռք բերեցի։

ՊՍԺ-ում ինձ շատ օգնեցին այնպիսի մեծ չեմպիոններ, ինչպիսիք են Նեյմարն ու Մբապպեն։ Մարզումներից հետո ես քայլում էի նրանց մոտ, և նրանք ինձ շատ խորհուրդներ էին տալիս»,- ասել է Քինը Radio Bruno-ին։