Մարկ-Անդրե տեր Շտեգեն. «Ես կարող էի միայն աշխատել և բողոքել»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է կատալոնական ակումբին միանալուց հետո դժվարին շրջանի մասին։

«Երբ «Բարսելոնան» ինձ հետ պայմանագիր կնքեց, ես ցանկանում էի շատ խաղալ, բայց ամեն ինչ սկսվեց ամենավատ ձևով: Հիմա ավելի հանգիստ եմ նայում դրան։ Ես հասկանում եմ, թե ինչ էր մտածում ակումբը այն պահին, երբ պայմանագիր կնքեց Կլաուդիո Բրավոյի հետ։

Ինձ նման երիտասարդ դարպասապահի համար ամեն ինչ կարող էր լավ կամ վատ ընթանալ: Կլաուդիոն արդեն խաղացել էր «Ռեալ-Սոսյեդադում», նա գիտեր Լա Լիգան և դա ապացուցեց այնտեղ գտնվելու երկու տարիների ընթացքում, նա հիանալի էր։ Ես կարող էի միայն աշխատել և բողոքել, ինչն էլ արեցի»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Գերմանացի դարպասապահը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականի հուլիսին։