Ժոան Լապորտա. ««Բարսելոնան» կարող է մեծ պայմանագրեր կնքել»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է թիմին նոր խաղացողների միանալու հնարավորությունը։

«Մեր ֆինանսական վիճակը զգալիորեն բարելավվել է։ Փրկությունից անցել ենք ակումբի վերականգնում։ Մենք նորմալ կյանքի ճանապարհին ենք։

Այսօր «Բարսան» կարող է մեծ պայմանագրեր կնքել։ Մենք ի վիճակի ենք շուկայում ցանկացած տրանսֆեր իրականացնել։ Այս առումով շուտով նորություններ կունենանք»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում AS-ը։