«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը բացատրել է, թե ինչպես է տեսնում թիմի խաղաոճը։
«Ես մոտ եմ այն գաղափարներին, որոնք «Բարսան» արդեն ունի: Ցանկանում եմ խաղադաշտում ակտիվ թիմ ունենալ։ Գնդակով կամ առանց գնդակի, ես ուզում եմ, որ թիմը լինի ակտիվ։
Կարևոր չէ՝ մենք խաղում ենք 4-3-3, թե 4-2-3-1: Մենք ցանկանում ենք հարձակվողական ֆուտբոլ խաղալ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։