Ֆերլան Մենդին նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ

Ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդին համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ նոր պայմանագրի շուրջ, հայտնում է Marca-ն։

29-ամյա խաղացողի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2025 թվականին, սակայն Մենդիի մնալը թիմում այժմ կերկարաձգվի ևս երկու տարով:

2023/24 մրցաշրջանում Մենդին Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։