Էրլինգ Հոլանդ․ «Ինձ համար մեծ պատիվ է առաջին անգամ կրել ավագի թևկապը»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է թիմի ավագի պաշտոնում իր առաջին հանդիպումը։

«Ինձ համար մեծ պատիվ է առաջին անգամ կրել ավագի թևկապը»,- գրել է նորվեգացին իր սոցիալական ցանցերում։

«Մանչեսթեր Սիթին» ընկերական խաղում պարտվել է շոտլանդական «Սելթիկին» (3։4)։ Հոլանդն այս խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։

«Մանչեսթեր Սիթին» նախորդ մրցաշրջանում դարձավ Պրեմիեր Լիգայի չեմպիոն։